ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 0.1%-ի անկում է գրանցել
Ամերիկյան տնտեսությունը 2009թ.-ից ի վեր առաջին անգամ անսպասելի անկում է գրանցել:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru կայքը` Associated Press գործակալությանը հղումով, անցյալ տարվա 4-րդ եռամսյակին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 0.1%-ով։
Անկման պատճառը եղել է պաշտպանության ծախսերի խոշոր կրճատումն ու արտահանման նվազումը։
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը նշում է, որ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է չորրորդ եռամսյակում, սակայն միևնույն ժամանակ երրորդ եռամսյակում աճել է 3.1%-ով։
Մինչ այդ, ցուցանիշը դարձյալ ավելացել էր. երկրորդ եռամսյակում գրանցվել էր 1.3%, իսկ առաջին եռամսյակում՝ 2% աճ։










