Բրազիլական KISS ակումբի սեփականատերը ինքնասպանության փորձ է արել
Բրազիլական տխրահռչակ KISS ակումբի սեփականատերերից մեկը, որում տեղի ունեցած հրդեհից 235 մարդ էր զոհվել, ոստիկանության հաղորդած տեղեկություններով` փորձել է ինքնասպանություն կատարել, հաղորդում է INTERFAX-ը:
Էլիսանդրո Սֆորը, ով հրդեհի գործով ձերբակալված 4 անձանցից մեկն է, հիվանդանոցում ինքնասպանության փորձ է կատարել: Նա հիվանդանոց էր տեղավորվել, քանի որ հրդեհի թունավոր գազերից թունավորում էր ստացել:
Սֆորը հիվանդանոցում իրավապահների հսկողության տակ է գտնվում:
Նա լոգարանում անջատել է ցնցուղի խողովակը և ամրացրել պատուհանին, որ դրանով ինքնասպան լինի, սակայն ոստիկանները հասցրել են նրան կանգնեցնել:










