Թայվանում բացվել է առաջին «Բարբի» սրճարանը

22:00 • 30.01.13

«Բարբի» արտադրող ամերիկյան Mattel կազմակերպությունը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում տարօրինակ ռեստորան է բացել, որն ամբողջությամբ պատրաստված է հանրաճանաչ տիկնիկի ոճով: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


«Մենք ընտրել ենք Թայվանը, որովհետև թեմատիկ ռեստորանները և սրճարաններն այստեղ բավականին նորաձև են և մեծ եկամուտ են բերում»,- նշել է սրճարանի ստեղծողներից Իգգի Իպը:


Տիկնիկներից և հագուստից բացի սրճարանում հնարավոր կլինի պատվիրել «Բարբի» ոճի ուտեստներ, որոնք ներկված կլինեն վառ գույներով:


Մինչև 1980-ականները Թայվանում կար «Բարբի» տիկնիկներ պատրաստելու արտադրամաս, սակայն հետագայում Mattel կազմակերպությունը որոշել էր արտադրությունը տեղափոխել Չինաստան և այլ շրջաններ, որտեղ դրա գինն էականորեն ցածր է: