Ալ-Կաիդան սպառնացել է հարվածել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

18:52 • 31.01.13

Ջիհադիստների կայքում հաղորդագրություն է տեղադրվել, որը սպառնում է «սարսափելի» հարվածներ հասցնել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Դանիային և այլ եվրոպական երկրների, հայտնում է Russia Today-ը:

 

«Որտե՞ղ կլինի «Ալ-Կաիդայի» հաջորդ հարվածը: Անհավատության օրրան Ամերիկայում, Ֆրանսիայում, Դանիայում և Եվրոպայի այլ ու այն երկրներում, որոնք օգնել և օգնում են Ֆրանսիային». մասնավորապես ասված է Անսար ալ-Մուջահիդինի ցանցի կայքում: Ֆրանսիային հատուկ զգուշացվում է պատրաստվել «երկար ու հյուծող պատերազմի» վերաբերյալ:

 

Հարվածների բնույթի մասին ասվում է, թե դրանք լինելու են «ուժեղ, լուրջ, ահագնացող, հողը ցնցող և սարսափելի», իսկ ժամկետների առումով՝ «շուտով»: