Մուսոլինիի երկրորդ թոռնուհին է ցանկանում հայտնվել Իտալիայի խորհրդարանում

13:59 • 31.01.13

Ֆաշիստական բռնակալ Բենիտո Մուսոլինիի թոռնուհի Էդդա Նեգրի Մուսոլինին հայտարարել է Իտալիայի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով AFP-ին։

 

Մուսոլինիի մեկ այլ թոռնուհին՝ Ալեսանդրա Մուսոլինին, արդեն աշխատում է խորհրդարանում։ Ալեսանդրան արդեն ստեղծել է իր աջակողմյան կուսակցությունը և վերջին շրջանում աջակցում է Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կոալիցիային։

 

Էդդա Նեգրի Մուսոլինին հայտնել է, որ նա կմրցի Ջանֆրանկո Ֆինիի հետ, ով Բեռլուսկոնիի նախկին նեոֆաշիստական կուսակիցն էր և ով այժմ աջակցում է վարչապետ Մարիո Մոնտիին։


Նեգրի Մուսոլինին ընդգծել է, որ հպարտանում է իր պապիկով, քանի որ նա «շատ լավ գործեր» է կատարել։ Սակայն նա քննադատում է Մուսոլինիի հակահրեական օրենքները, դիկտատուրան և բռնությունը՝ անվանելով դրանք «սարսափելի սխալներ»։