Կառավարությունը նպատակ ունի Գորիսը դարձնել զբոսաշրջային կենտրոն

16:17 • 31.01.13

Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց Գորիսի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի նպատակն է այդ քաղաքը զբոսաշրջության համալիր կենտրոն դարձնել։ 


Ինչպես ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ծրագրով նախատեսվում է իրականացնել բավական լայն ընդգրկում ունեցող միջոցառումներ, որով կապահովվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածների, պատմամշակութային համալիրների զարգացման մեխանիզմները:


«Դրանք հնարավորություն կտան իրոք լուրջ առաջընթաց ունենալ Գորիսում և Գորիսը դիտարկել որպես միասնական համալիր՝ զբոսաշրջության զարգացման համար: Նմանատիպ մոտեցում մենք ուենցել ենք Ջերմուկի պարագայում»,- ասաց Տիգրան Դավթյանը:


Նախարարի խոսքով՝ սա երկարատև ծրագիր է, և հնարավորություն կտա համակարգված և համալիր ներկայացնել Գորիսը որպես զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն: