Իսահակյան փողոցից բերման է ենթարկվել կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու մեղադրանքով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները հունվարի 30-ին՝ ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Հ.-ին։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ Վարդան Հ–ն ս/թ հունվարի 15-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 1-ին մասով՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստել կամ իրացնելը:










