NASA-ն լուսնային էքսկավատոր է ստեղծում
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը լուսնի մակերևույթը փորելու համար նախատեսված ռոբոտ է նախագծում: Նախատեսվում է, որ այն պետք է 16 ժամ անդադար աշխատի: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ռոբոտը ստացել է RASSOR (Regolith Advanced Surface Systems Operations Robot) անվանումը: Անվանումը հնչում է նաև որպես «razor», որը նշանակում է ածելի: Rassor-ը զինված կլինի աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ շեղբերով: Այն կտեղաշարժվի հատուկ թրթուրների միջոցով:
Սարքը կկշռի մոտ 45 կգ, մինչդեռ Curiosity մարսագնացը կշռում է 900 կգ: Դրա փոխարեն «լուսնագնացի» արագությունը 4 անգամ ավելի արագ կլինի, քան Curiosity-նը: Նաև հավելենք, որ տիեզերանավի վրա RASSOR-ին կկցվի մոտ 1 տաննա քաշով հավելյալ սարքեր:
Այն ստիպված է լինելու աշխատել ցածր ձգողականության պայմաններում, որովհետև Լուսնի վրա այն 6 անգամ փոքր է Երկրի ձգողականությունից: Այս ամենի հետ մեկտեղ NASA պատրաստում է հաջորդ մոդելը՝ RASSOR-2-ը: Տիեզերք ուղարկվելու ժամանակը չի նշվում:










