Հս. Կորեայի առաջնորդը երկրում ռազմական դրություն է հայտարարել

17:39 • 31.01.13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է երկրում ռազմական դրություն մտցնել, ինչը կապված է միջուկային փորձարկման նախապատարստական աշխատանքների ավարտի և մոտակա ժամանակներում այդ փորձարկման անցկացման հետ, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով հարավկորեական Chosun Ilbo պարբերականին։

 

«Երկիրը ռազմական դրության մեջ կգտնվի հունվարի 29-ի կեսգիշերից, իսկ Հարավային Կորեայի սահմանի վրա, ինչպես նաև երկրի կենտրոնական մասերում գտնվող զորքերը պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- Կիմ Չեն Ընի հրամանը մեջբերում են հարավկորեական աղբյուրները։

 

Սեուլի ունեցած տվյալների համաձայն՝ միջուկային նոր փորձարկումը կարող է անցկացվել փետրվարի 16-ին՝ Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը կամ փետրվարի 25-ին՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի երդմնակալության արարողության օրը։