Բարաք Օբամայի ապօրինի ներգաղթյալ հորեղբոր ճակատագիրը դատարանը կորոշի դեկտեմբերին
ԱՄՆ-ի Դաշնային միգրացիոն դատարանը նշանակել է նախագահ Բարաք Օբամայի հորեղբորը երկրից վտարելու գործով դատական լսման ամսաթիվը, հայտնում է НТВ-ն։
Նախագահի բարեկամն անօրինական կերպով բնակվում է ԱՄՆ-ի տարածքում արդեն տասնյակ տարիներ։
68-ամյա Օնիանգո Օբամային իշխանությունները չեն շտապում վտարել. նոր դատական լսումը կկայանա դեկտեմբերի 3-ին։
Մեկնաբանելով իրավիճակը՝ նրա փաստաբան Սքոթ Բրատոնը հայտնել է միայն, որ «բոլորն էլ ցանկանում են մնալ Ամերիկայում»։ Նա նաև հույս է հայտնել, որ դեկտեմբերին դատարանը կկանգնի իր հաճախորդի կողքին։
Հիշեցնենք, որ Օնիանգո Օբաման ԱՄՆ տարածքում անօրինական կերպով գտնվում է ավելի քան 20 տարի։










