Աֆրիկայում ավելի քան 300 մարդ է տուժել երկու գնացքների բախումից

19:31 • 31.01.13

Առնվազն 300 մարդ վնասվածքներ է ստացել երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով ՀԱՀ-ի հյուսիս-արևելքում, Պրետորիա քաղաքի մոտակայքում, հաղորդում է INTERFAX գործակալությունը:

 

Տուժածների շարքում մեծ թիվ են կազմում դպրոցականները: Բժիշկների խոսքով՝ 28 մարդ ծանր վիճակում է:
Վիրավորները տեղափոխվել են Պրետորիայի և Յոհանսբուրգի հիվանդանոցներ:

 

ՀԱՀ երկաթգծի ղեկավար Մոսենգվա Մոֆին հայտնել է, որ այս երկաթուղային աղետի պատճառը մարդկային գործոնն էր և ազդանշանային հաղորդալարերի գողությունը, որի պատճառով ազդանշանային համակարգը խափանված էր: