ԱՄՆ-ն ցավում է Ռուսաստանի՝ իրավապահ գործունեության հարցում համագործակցության համաձայնագրից դուրս գալու համար
ԱՄՆ-ն ցավում է Ռուսաստանի՝ իրավապահ գործունեության հարցում համագործակցության համաձայնագրից դուրս գալու համար։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։
«Մենք ափսոսում ենք այդ որոշման համար։ Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունեինք»,-ասել է դիվանագետը։
Նա Մոսկվայի այդ քայլը «ինքնակործան» է անվանել, ճիշտ այնպես, ինչպես ռուս ծնողազուրկ երեխաներին ամերիկացիների կողմից որդեգրումն արգելող ՌԴ օրենքն ու Միջազգային զարգացման գործակալությունից հրաժարվելը։
Երեկ ռուսական իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ-ի հետ առկա համաձայնագրից հրաժարվելու մասին, որով Մոսկվան ֆինանսական աջակցություն էր ստանում հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի համար։
«Փաստաթուղթը սպառել է իր ներուժը»,-հայտարարել էր ՌԴ կառավարությունը։










