Ամերիկացի ոստիկանն ինքնասպանություն է գործել կին-ղեկավարի սեռական ոտնձգությունների պատճառով
«Ճակատագրական ձգողություն» հոլիվուդյան ֆիլմի սյուժեն մասամբ կրկնվել է Նյու Յորքի ոստիկանական շրջանակներում, հայտնում է Russia Today-ը:
Նյու Յորքի ոստիկանության սերժանտ Քրիստին Հիթցելը շանտաժի է ենթարկել իր ենթակային՝ նրան սեռական կապ պարտադրելով, ինչի հետևանքով տղամարդուն հասցրել է ինքնասպանության:
Ընտանիքի և երեք երեխաների տեր Մեթյու Շինդլերը վախեցել է, որ մերժումը իրեն աշխատանք կարժենա, ինչի մասին ակնարկել է ղեկավարը:
Այժմ այս միջադեպով զբաղվում են իրավապահները, որոնց դիմել է հանգուցյալի կինը: Վերջինս նաև դրամական փոխհատուցում է պահանջել: Իսկ ոստիկանների գործընկերները պնդում են, որ այդ «ծառայողական սիրավեպը բարոյական տառապանքներ է պատճառել» 39-ամյա Շինդլերին: Նա կյանքին վերջ է տվել ծառայողական պարեկային մեքենայում:










