Առնոլդ Շվարցենեգերը բնապահպաններին մեկտեղում է Վիեննայում
Աշխարհի ամենահայտնի «տերմինատոր», R20- Regions for Climate Action բնապահպանական անկախ կազմակերպության հիմնադիր Առնոլդ Շվարցենեգերն այսօրվանից սկսած աշխարհի լավագույն բնապահպաններին մեկտեղում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ այնտեղ կայանալիք բնապահպանական համաժողովի շրջանակներում, հայտնում է Euromag-ը։
Համաժողովի անցկացման վայրը պատահական չէ. միջոցառման կազմակերպիչ Մոնիկա Լանգալտերը նշել է, որ Շվարցենեգերը շատ էր ցանկանում, որպեսզի համաժողով անցկացվի իր հայրենիքում։
Համաժողովի բացմանը, բացի Ավստրիայի նախագահ Վերներ Ֆայմանից, ներկա կլինի նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։ 900 ուսանողներ էլ բնապահպանական թեմայով հանդիպում կունենան Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Շվարցենեգերի հետ։
Շվարցենեգերը հիմնել է R20- Regions for Climate Action-ը 2010թ.-ին։










