Գյումրիում արտադպրոցական կենտրոնը դեռ վագոն-տնակներում է գործում (տեսանյութ)

11:02 • 31.01.13

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելել են Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ, որը, ունենալով տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ, երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում: 


«Բարեբախտաբար և, հատկապես, պալատի ուսուցչական կազմի ջանքերի շնորհիվ` նույնիսկ ձմռան ամիսներին կրթօջախում երեխաների հոսքն ու պարապմունքները չեն դադարում, այն դեպքում, երբ վաղուց շարքից դուրս եկած տնակները տաքացվում են ընդամենը փայտի վառարաններով: Մեր այցելության պահին հաստատության տնօրեն Թամարա Հայրապետյանը տեղեկացրեց, որ մնացել էր ընդամենը մեկ օրվա վառելափայտ»,– ասվում է «Շիրակ կենտրոն»–ի տարածած հաղորդագրությունում:


Առավել մանրամասն` «պիոներպալատի» առօրյայի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: