Սիրիան ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Իսրայելի օդուժի հարվածների դեմ
Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ բողոք է ուղղել իր տարածքում ռազմական հետազոտական կենտրոնի վրա իրականացված ավիահարձակման պատճառով, որը ենթադրաբար իրականացրել է Իսրայելի օդուժը լույս չորեքշաբթի գիշերը, ասվում է արտգործնախարարության պաշտոնական կոմյունիկեում, որն այսօր հրապարակվել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալության կողմից, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ-ի կոմյունիկեում նշվում է, որ այդ գործողությունը Թել Ավիվի կողմից 1974թ. Սիրիայի և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի խախտում է հանդիսանում:
Ինչպես հաղորդվում է, իսրայելական ՌՕՈւ-ի օդանավերը չորեքշաբթի, ենթադրաբար, հարված են հասցրել սիրիական մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում տեղակայված ռազմական գիտա-հետազոտական կենտրոնին:










