ԱՄՆ-ին պատուհասել է 20 տոռնադո. զոհվել է 2 մարդ (տեսանյութ, լուսանկարներ)

13:48 • 31.01.13

ԱՄՆ-ին վերջին օրերին պատուհասած 20 տոռնադոյի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

 

Ինչպես տեղեկացնում է The Telegraph պարբերականը, տոռնադոն երեկ հասել է Ջորջիա նահանգ՝ քանդելով բազմաթիվ տներ և խլելով երկու մարդու կյանք։

Նրանցից մեկը՝ 51-ամյա մի տղամարդ, զոհվել է, երբ ծառն ընկել է նրա տան վրա։ Եվս 9 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Ուժգին քամուց արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տներ, շինություններ, մեքենաներ։

Տեսանյութը՝ The Telegraph-ի

լուսանկարները՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության