Վոլգոգրադը տարվա մեջ մի քանի օր կվերանվանվի Ստալինգրադ
Ռուսական Վոլգոգրադ քաղաքի քաղաքային դումայի օրենսդիրները նոր որոշում են ընդունել, համաձայն որի՝ քաղաքը պատմական կարևոր նշանակություն ունեցող օրերին կվերանվանվի Ստալինգրադ։ Այս մասին հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին։
«Ըստ ամենայնի, փետրվարի 2-ին՝ Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակի օրը, քաղաքին կվերադարձվի իր նախկին անունը, ինչը կտևի ընդամենը 1 օր»,-ասել է քաղդումայի ներկայացուցիչը։
Աղբյուրը նաև նշել է, որ այդ որոշումը Վոլգոգրադը հետագայում կրկին Ստալինգրադ վերանվանելու որևէ նպատակ չի հետապնդում։
«Հաշվի առնելով Ստալինգրադի ճակատամարտի` Երկրորդ աշխարհամարտի ընթացքի համար ունեցած կարևորությունը՝ քաղդումայի օրենսդիրները որոշել են, որ բացի փետրվարի 2-ից, Վոլգոգրադը Ստալինգրադ կվերանվանվի նաև մայիսի 9-ին, հունիսի 22-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին և նոյեմբերի 19-ին»,-ասել էներկայացուցիչը։










