Կրակել են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

04:00 • 01.02.13

Երեկ  կեսգիշերից առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 


Պարույր Հայրկյանի կյանքին վտանգ չի սպառնում։
 

Բշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանին են այցելել ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

 

Ինչպես Tert.am-ին հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հարուցվել է քրեական գործ: 

 

 Ստորև ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը.