Չիկագոյում սխալմամբ բանտից ազատ են արձակել 60 տարով ազատազրկված մարդասպանին

09:52 • 01.02.13

Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում ոստիկանները փնտրում են 60 տարով ազատազրկված մարդասպանին, ում երեք օր առաջ իշխանությունները սխալմամբ ազատ էին արձակել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Հաղորդվում է, որ 44-ամյա Սթիվեն Լ. Ռոբինսն Ինդիանա նահանգի բանտերից մեկից հունվարի 30-ին տեղափոխվել է Չիկագո, որտեղ կանգնել է դատարանի առաջ՝ թմրանյութերի տարածման գործով լրացուցիչ մեղադրանքներով։

 

Դատալսման արդյունքում մեղադրանքները հանվել են, և Ռոբինսին սխալմամբ ազատ են արձակել՝ կրկին բանտ տեղափոխելու փոխարեն։