Չինաստանում հրատեխնիկայով լի բեռնատար է պայթել՝ դառնալով 26 մարդու մահվան պատճառ

10:52 • 01.02.13

Չինաստանի Հենան նահանգում՝ կամրջի վրա, հրատեխնիկայով լի բեռնատար է պայթել, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել, ևս 14-ը վնասվածք է ստացել, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Agence France Presse-ին։

 

Ըստ The Guardian-ի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Կամրջի վրա պայթյունի հետևանքով մի քանի մեքենաներ շրջվել և 31 մ բարձրությունից վայր են ընկել։

 

Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են. դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու ոստիկանները։