Հովիկ Աբրահամյանն այցելեց Պարույր Հայրիկյանին
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին Ս.Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց այսօր առավոտյան տեսակցելու էր եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, որ այս հանցագործությունն ուղղված էր մեր պետականության դեմ:
«Համոզված եմ, որ իրավապահ մարմինները փորձելու են ամեն ինչ անել, որ բացահայտեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով մյուս թեկնածուների անվտանգության հարցերին, նա ընդգծեց, որ դեռևս երեկ քննարկվել է այդ հարցը:
«Պատկան մարմինները որոշում կկայացնեն այդ հարցի հետ կապված»,- տեղեկացրեց նա:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանն այս պահին գտնվում է վիրահատարանում:










