Գերմանիայում հրդեհի արդյունքում 86 ուղտ է սատկել
Գերմանիայի հարավում գտնվող ուղտերի բուծարանում ծագած գիշերային հրդեհի արդյունքում սատկել է 86 կենդանի: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկաններին:
Շտուտգարտի մոտակայքում գտնվող բուծարանում հրդեհից հաջողվել է միայն 5 ուղտի փրկել. մյուս կենդանիներին չի հաջողվել դուրս բերել իրենց ախոռներից:
Ագարակը հայտնի էր զբոսաշրջիկների և տեղի բնակիչների շրջանում, որոնք այդտեղ են գալիս ուղտի կաթի գնելու:
Ըստ նախնական տվյալների, հրդեհի արդյունքում հասցվել է 2.7 միլիոն դոլարի վնաս: Հրդեհի պատճառները հետաքննվում են:










