Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

08:55 • 01.02.13

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում գտնվող պետական նավթային ընկերության գլխավոր գրասենյակում դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հայտնում է The Guardian-ը։

 

Պայթյունը վնասել է գրասենյակի 3 հարկերը՝ ստիպելով հարյուրավոր աշխատողների փողոց դուրս գալ, իսկ շրջակա տարածքն էլ լցվել է ծխի հաստ շերտով։ Տեղեկություններ կան նաև, որ փլատակների տակ է մնացել մոտ 30 մարդ։

 

Ինչպես նշել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Շոնը, բացի զոհերից, 100 մարդ հոսպիտալացվել է՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։