Նյու Յորքի կենտրոնական կայարանը նշում է իր 100-ամյակը

10:41 • 01.02.13

Նյու Յորքում ուրբաթ մեկնարկում են կենտրոնական կայարանի՝ «Գրանդ Ցենտրալ»-ի 100-ամյակին նվիրված տոնակատարությունները, հայտնում է РИА Новости-ն։ «Գրանդ Ցենտրալ»-ը վերականգնողական աշխատանքներից հետո բացվել էր 1913թ. փետրվարի 2-ին։

 

Առավոտից երեկո այցելուներին սպասվում են թատերականացված ներկայացումներ, որոնց կմասնակցեն 100 պարողներ և տասնյակ երաժշտական խմբեր, երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, պարեր են հայտարարված բոլոր ցանկացողների համար։

 

Տոնի կազմակերպիչները որոշել են վերադարձնել ժամանակը 100 տարի առաջ՝ առաջարկելով 1913թ. գները, օրինակ՝ կարկանդակով սուրճը կարժենա 25 ցենտ, կոշիկի մաքրումը՝ 10 ցենտ, սակայն գնացքի տոմսերի արժեքը մնացել է անփոփոխ։


Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ 19 հա զբաղեցնող կայարանն ամենախոշորն է աշխարհում։