Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցը մեր բոլորի դեմ էր. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում այցելության էր եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն այդ պահին արդեն Պարույր Հայրիկյանը վիրահատարանում էր:
Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված հարվածը, մեր ամբողջ ժողովրդին դեմ էր:
«Այդ կապակցությամբ մենք բոլորս տուժողներ ենք համարվում այս պահին: Եթե այդ գիտակցությամբ շարժվենք, կարծում եմ, բացահայտումն ավելի շուտ կլինի: Սրանք քաղաքական գործընթացներ են և բնութագիրն էլ քաղաքական է»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը նշեց, որ կատարվածի համար ցավում են բոլորը և սպասում նախաքննության արդյունքներին:
Նշենք, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքը, որտեղ վիրահատվում է Պարույր հայրիկյանը գտնում է ոստիկանության հսկողության տակ:










