Զինվորն ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել
Երեկ երեկոյան, ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը /ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զինվորական կոմիսարիատ:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Tert.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա ՄերիՍարգսյանը, ի պատասխան հարցի, թե բացի ինքնասպանությունից քննվո՞մ է սպանության վարկածը, ասաց.«Նախանքննության ընթացքում բոլոր վարկածներն էլ քննարկվում են, բայց գործը հարուցված է ՀՀ քրեական օրենդգրքի ինքնասպանության հասցնելը հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ զինծառայաղոը բանակ էր զորակոչվել 2012 -ի գարնանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Վարդան Ալբերտի Ավագյանը ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:










