Թբիլիսիում երթուղայինների վարորդների գործադուլն ավարտվել է

11:00 • 01.02.13

Երկարատև ընդմիջումից հետո Թբիլիսիի փողոցներում կրկին երթուղայիններ են հայտնվել, որոնց վարորդները մի քանի օր շարունակ գործադուլ էին անում, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Վարորդների պահանջները բավարարվել են, սակայն նրանց մեծ մասը դեռ շարունակում է գործադուլը։

Վարորդները ստացել են աշխատանքային որոշ դյուրացումներ, սակայն դեռ չվճռված հարցեր կան, որոնց շուրջ բանակցությունները կսկսվեն մարտի 1-ին։

 

Թբիլիսիում ամեն օր գործում է 3.200 միկրոավտոբուս, որոնք ամեն օր տասնյակ հազարավոր քաղաքացիների են տեղափոխում։

Թբիլիսիի վարորդները գործադուլ էին հայտարարել հունվարի 24-ից։ Մասնավորապես՝ նրանք պահանջում են կրճատել օրական վճարը, աշխատանքի ավելի լավ պայմաններ և անհատ ձեռներեցի կարգավիճակ։