Ֆրանսիան այլևս չի խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին. Milliyet
Ֆրանսիայի նոր իշխանությունները պատրաստվում են վերացնել Նիկոլա Սարկոզիի կառավարության կողմից՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արգելքը, գրում է Milliyet օրաթերթը։
Դիվանագիտական աղբյուրներին հղում անելով՝ պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը փետրվարի 2-ին Գերմանիայում կայանալիք հանդիպման ընթացքում թուրք գործընկերոջը տեղեկացնելու է երկրի նոր դիրքորոշման մասին։
Ակնկալվում է, որ նա Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին կտեղեկացնի, որ Սարկոզիի դրած պահանջներն այլևս ուժի մեջ չեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ էր Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցությանը և բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում, քանի որ անդամակցության համար չունի «բավարար պոտենցիալ»։










