Համացանցում հայտնվել է Vertu-ի նոր սմարթֆոնի լուսանկարը

14:59 • 01.02.13

Միջազգային լրատվամիջոցներում վերջերս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ փետրվարին վաճառքի կհանվի հանրահայտ Vertu հեռախոսների շարքի նոր սմարթֆոնը, որը գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա, հայտնում է Androd Authority-ն։

 

Աղբյուրն ընդգծում է, որ շնորհիվ ճապոնական Blog of Mobile կայքի՝ համացանցում է հայտնվել սպասվելիք սմարթֆոնի՝ Vertu Ti-ի առաջին լուսանկարը։

 

Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա հայտնի է, որ այն կգործի Android օպերացիոն համակարգով, կունենա Snapdragon S4 երկմիջուկ պրոցեսոր, 800 x 480 պիքսել լուծումով էկրան, ինչպես նաև 1,250 mA ժամ մարտկոց։

 

Ըստ նախնական տվյալների՝ Vertu Ti-ի գինը կկազմի 3 հազար եվրո և կվաճառվի միայն էքսկլյուզիվ և թանկ խանութներում, որտեղ հիմնականում այցելում են հարուստ մարդիկ։
 

Համացանցում հայտնվել է Vertu-ի նոր սմարթֆոնի լուսանկարը