ԱՄՆ ծովային հետևակը նոր ունիվերսալ փոքր անօդաչուներ է պատվիրել (տեսանյութ)

22:24 • 01.02.13

ԱՄՆ ծովային հետևակը ամերիկյան AeroVironment ընկերության հետ պայմանագիր է կնքել Wasp AE փոքր անօդաչու սարքերի մատակարարման համար, հաղորդում է Flightglobal-ը:


Գործարքի գումարը կազմել է 12 մլն ԱՄՆ դոլար: Թե որքան Wasp AE համակարգեր է գնվել, չի նշվում: Սարքի կատալոգային գինը մոտ 50 հազար ԱՄՆ դոլար է:


Նախկինում Wasp AE անօդաչուներ էր գնել ԱՄՆ ՌՕՈւ-ն, այդ նպատակով ծախսելով 2,4 մլն ԱՄՆ դոլար:
2012թ. ներկայացված Wasp AE-ն ունակ է տեղազննման, հետախուզման և դիտարկման առաջադրանքներ իրականացնել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրային տարածության վրա:


Սարքը 1,3 կմ քաշ ունի: Wasp AE-ն կարողանում է 50 րոպե օդում մնալ և աննկատ հետախուզում իրականացնել ավելի քան 152 մ բարձրությունից: Գործողության շառավիղը 5 կմ է, իսկ արագությունը 83 կմ/ժ:


Wasp AE-ի մեկնարկը ձեռքով է տրվում և ի տարբերություն սովորական տարբերակի՝ կարողանում է ջրի վրա վայրեջք կատարել: Անօդաչուն համալրված է տեսախցիկով և կարողանում է նկարահանել նաև ինֆրակարմիր տիրույթում: Բացի այդ, անօդաչուն տվյալների փոխանցման պաշտպանված համակարգ ունի և կարողանում է նույն արտադրողի այլ անօդաչու սարքերի հետ կապ պաշտպանել և համագործակցել:

 

 

ԱՄՆ ծովային հետևակը նոր ունիվերսալ փոքր անօդաչուներ է պատվիրել (տեսանյութ)