Google-ը 3 մլն դոլար է խոստանում Chrome օպերացիոն համակարգը կոտրողին

14:07 • 02.02.13

Google կորպորացիան արդեն 3-րդ անգամ անցկացնում է մրցույթ հաքերների համար՝ իր օպերացիոն համակարգի թերությունները պարզելու նպատակով, հայտնում է Russia Today-ը։

 

Այս անգամ նրան, ով կկարողանա կոտրել Google Chrome-ը, կազմակերպիչները ռեկորդային պարգև են խոստանում։ Պարգևը կլինի գումարի տեսքով, իսկ գումարի չափն էլ պատահական չէ ընտրված՝ 3,14159, ինչը հավասար է \pi~-ի («պի») կլորացված թվին։ Որպես կանոն՝ մրցույթի հաղթողները մի քանիսն են լինում, և մրցանակը բաժանվում է նրանց միջև։

 

Այս տարի մրցույթը կանցկացվի Վանկուվերում (Կանադա)։ Մասնակիցները պետք է պատմեն ընկերությանն օպերացիոն համակարգը կոտրելու իրենց մեթոդների մասին և նկարագրեն, թե ինչպես կարելի է պարզել ծրագրի թույլ կողմերը։ Թե որքան կհաջողվի հաքերներին առաջ գնալ համակարգի հասանելիությունը ստանալու հարցում, դրանից կախված կլինի մրցանակը՝ 110 հազարից մինչև 150 հազար դոլար յուրաքանչյուրին։

 

Այդպիսով, ընկերությունը կստանա համակարգի բոլոր հնարավոր սխալները և անմիջապես կուղղի դրանք։ Մշակողները հույս ունեն, որ պարգևատրման չափը կգրավի լավագույն հաքերներին՝ ամբողջ աշխարհից։
 

Google-ը 3 մլն դոլար է խոստանում Chrome օպերացիոն համակարգը կոտրողին