ԱՄՆ F-22 Raptor կործանիչները նոր սաղավարտային թիրախացուցիչներ կստանան (լուսանկարներ)

08:28 • 02.02.13

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մտադիր է F-22 Raptor կործանիչները համալրել նոր սաղավարտային թիրախացուցիչներով, ինչը հնարավորություն կտա լիովին օգտագործել նոր AIM-9X Sidewinder Block II «օդ-օդ» դասի հրթիռների հնարավորությունները, հաղորդում է Flightglobal-ը:


Միևնույն ժամանակ, նման սպառազինություն կործանիչները կկարողանան կիրառել միայն 2017թ., հերթական արդիականացման ծրագրի շրջանակներում:


Նոր համակարգի շնորհիվ F-22-ի օդաչուները հնարավորություն կունենա հրթիռները ուղղորդել գլխի թեքմամբ և աչքերի շարժումով:


Արդիականացման երկու տարբերակ է դիտարկվում: Առաջինով նախատեսվում է կործանիչների վրա տեղադրել արդեն առկա Scorpion HMCS համակարգը: Նման սարքավորում է տեղադրվել F-16 Fighting Falcon կործանիչների վրա:


Այն համալրված է գունավոր դիսպլեյով և միտված է հեշտացնել հրթիռների ուղղորդումը օդային մերձամարտի պայմաններում:


Որպես երկրորդ տարբերակ դիտարկվում է JHMCS II համակարգի կիրառումը, որը նախագծվում է 5-րդ սերնդի -35 Lightning II կործանիչների համար: Այն, Scorpion HMCS-ից ավելի լայն հնարավորություններ ունի, ներառյալ, օդաչուի գլխի շարժման օպտիկական հետևում: Այդ նույն համակարգը օդաչուին հնարավորություն է տալիս 360 աստիճան դիտում իրականացնել, սաղավարտի դիսպլեյներին պատկերի դուրսբերմամբ:


F-22-ների նոր համակարգերով համալրվելու ժամկետները դեռ անհայտ են: Ներկայում ԱՄՆ օդուժը 185 միավոր F-22 կործանիչներ ունի:


 

ԱՄՆ F-22 Raptor կործանիչները նոր սաղավարտային թիրախացուցիչներ կստանան (լուսանկարներ)