ԱՀԿ փորձագետներն աղի օգտագործման նոր չափաբաժիններ են կազմել

23:08 • 02.02.13

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ առաջարկություններ է հրապարակել աղի օգտագործման վերաբերյալ` երեխաների մասով, հաղորդում է Reuters-ը:


Հայտնի
է, որ աղի սպառման բարձր քանակը հանգեցնում է հիպերտոնիայի, սրտի հիվանդության և կաթվածի:


Խնդիրները
կարող են առաջանալ նույնիսկ մանկական տարիքում, և դրանք կուտակային ներգործություն ունեն:


ԱՀԿ
նոր ուղղենիշները հիմնվում են առաջարկությունների վրա, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով չափը, տարիքը և էներգիայի պահանջը: Դրանք գործում են 2 տարեկանից բարձր երեխաների համար:


ԱՀԿ-ն վերանայել է նաև չափահաս մարդկանց համար առաջարկները: Ներկայում աղի օգտագործման օրական չափը 2000 միլիգրամից ցածր պետք է լինի: Դրան գումարած, անհրաժեշտ է ամեն օր նվազագույնը 3510 միլիգրամ կալիում ընդունել:


Որպես
կանոն, մարդու սննդակարգում աղի ավելցուկ և կալիումի պակաս կա: Իսկ դա կարելի է լրացնել ավելի շատ սպառելով լոբազգիներ, ընկուզեղեն, ոլոռ, սպանախ, կաղամբ, բանան, պապայա և արմավ (խուրմա):


Իսկ
աղ կա նույնիսկ կաթում և ձվում: Սակայն առավել մեծ քանակով աղ է պարունակում վերամշակված սննդամթերքը: Օրինակ՝ 100 գրամ բեկոնում, չիպսում, պոպկոռնում մոտ 1500 միլիգրամ աղ կա:

 

ԱՀԿ փորձագետներն աղի օգտագործման նոր չափաբաժիններ են կազմել