ԱՄՆ գիտնականները բացահայտել են աղավնիների տեղորոշման գաղտնիքը
Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես են աղավնիները անսխալ գտնում տուն տանող ճանապարհը: Բացի այդ, գիտնականները բացահայտել են, թե ինչպես են օդանավերը ազդում փետրավորների՝ տարածության մեջ կողմնորոշման ունակության վրա:
ԱՄՆ Կոլմելլյան համալսարանի պրոֆեսորը 1969թ. նկատել էր մի տարօրինակ հատկություն` սովորաբար տարածության մեջ հիանալի կողմնորոշվող տնային աղավնիները, հանկարծ կորցնում էին իրենց այդ ունակությունը: Եվ այդ ժամանակ, նրանք անդադար դեսուդեն էին թռչում մեկ կոնկրետ վայրում` Բոստոնի մոտակայքի Ջերսի Հիլլ կոչվող բլրի մոտ:
Այդ հարցը անչափ հետաքրքրել էր երկրաբան Ջոն Հագսթրումին: Սակայն միայն շատ տարիներ անց նա կարողացավ լուծել այդ հանելուկը:
Ինչպես պարզվեց, բանը նրանում է, որ Ջերսի Հիլլից ոչ հեռու թռչում էին ֆրանսիական գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» ինքնաթիռները, որոնք իրենց ահարկու ձայնով խափանում էին աղավնիների ճանապարհը:
Հետագայում հետազոտողները պարզել են, որ թռչունները կողմնորոշվում են շատ ցածր հաճախականության ձայներով (մոտ 1 Հերց): Իսկ, որոշակի հանգամանքների առկայության դեպքում, օրինակ` օդանավերի, նրանց «նավիգացիոն համակարգը» խափանվում է:
«Եթե ցածր հաճախականության ձայները ինչ որ կերպ կապված են Երկրի երկրաբանության հետ, ապա աղավնիները, ըստ ամենայնի, ձայնային քարտեզ են պատկերացնում, որով կողմնորոշվում են», - հայտարարել է Հագսթրումը:
Գիտնականը փորձ է անցկացրել: Իր համակարգչում նա ցածր հաճախականության տարածման մոդել է ստեղծել: Ստացվել է յուրօրինակ ցանց, որը տարածվել է համալսարանի շրջակայքով: Տարածքում բնակվող 45 հազար աղավնիների վարքը 14 տարի ուսումնասիրելով նա հստակ պարզել է ձայնի կապը նրանց թռիչքի ուղղության հետ:










