Spyker-ը Ժնև կտանի սպորտային մեքենա, որը Porsche 911-ի մրցակից է համարում (լուսանկարներ)
Հոլանդական Spyker ընկերությունը, որը հայտնի է իր էքստրավագանտ սպորտային մեքենաներով, որոշել է իր ներկայությունն ապահովել նաև «զանգվածային» սպառման շուկայում, կառուցելով ավելի մատչելի մոդել, քան ներկայիս С8 Aileron-նն է:
Կուպե С8 Aileron-ը ներկայում Spyker-ի ողջ մոդելային շարքն է ներկայացնում: Շքեղ և սպորտային D8 Peking-to-Paris արտաճանապարհայինի արտադրությունը, եթե նույնիսկ սկսվի, ապա դա 2014թ. շուտ չի լինի:
Այդ պատճառով Spyker-ում որոշել են ավելացնել վաճառքները և որպեսզի իրենց դիրքերը ուժեղացնեն, ընկերությունը ավելի զանգվածային մոդել է պատրաստում:
Ընկերության ղեկավար Վիկտոր Մյուլլերը հոլանդական Der Telegraaf-ին հայտարարել էր, որ նորույթը C8 Aileron-ից ավելի փոքր չափեր կունենա` չնշելով այլ մանրամասներ:
Ըստ ամենայնի, մեքենան կարող է համալրվել Audi-ի 4,2 լ. ծավալով մթնոլորտային շարժիչով, որը Spyker-ի պարագայում 400 ձիաուժ է ապահովում և ներկայում տեղադրվում է С8-ի վրա :
Միևնույն ժամանակ, տնօրենը խոստացել է, որ մակնիշը շուկան կցնցի իր նորույթով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նշյալ մոդելի համար կարող է հիմք ծառայել Phoenix հենահարթակը, որը մշակվել էր Saab-ի ինժեներների կողմից: Հնարավոր է, որ արդեն հիմք է ծառայել, քանի որ հիմնական մրցակից համարվող Porsche 911-ի նոր սերունդը մարտին հանդես կգա Ժնևում:










