Հաքերները գողացել են Twitter-ի 250 հազար օգտատերերի տվյալները

09:30 • 02.02.13

Կիբերհանցագործները հարձակում են իրականացրել Twitter սոցկայքի սերվերների վրա և գողացել 250 հազար օգտատերերի անունները, գաղտնաբառերն ու էլեկտրոնային փոստի հասցեները, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում կատարելով սոցկայքի տարածած հայտարարությանը։

«Այս հարձակումն ամենևին էլ սիրողական մակարդակով չէր արված և, մենք կասկածներ ունենք , որ սա հարձակման միակ դեպքը չի եղել»,- իր միկրոբլոգում գրել է Twitter-ի տեղեկատվական անվտանգության հարցերով տնօրեն Բոբ Լորդը։


Սոցկայքի
տնօրինությունը, անվտանգության նկատառումներով, բոլոր օգտատերերին խորհուրդ է տվել անհապաղ փոխել իրենց գաղտնաբառերը։
 

 

 

 

 

Հաքերները գողացել են Twitter-ի 250 հազար օգտատերերի տվյալները