10 ամենահիմար ռիսկերը, որոնց ենթարկվում ենք սմարթֆոններով

19:00 • 03.02.13

Եթե դուք կարծում եք, որ ձեր սմարթֆոնն ընդամենը հեռախոս է և ոչ թե շատ հզոր մինի համակարգիչ, ապա դուք հավակնում եք դառնալ զոհը հիմար ռիսկերի, որոնք ամենա-ամենա տասնյակով ի մի է բերել ABC News-ը:


1.Առանց գաղտնաբառի պաշտպանության թողնելը. սա նշելով ռիսկերի շարքում առաջինը՝ աղբյուրը հուշում է՝ եթե կարողանայիք «կողպել» ձեր դրամապանակը, մի՞թե չէիք կողպի, և հիշեցնում, որ գաղտնաբառը հսկիչ շան պես մի բան է մեր սմարթֆոնների համար:

 

2.Առցանց գնումներ կատարեը ինտերնետ բրաուզերով՝ շոփինգի հավելվածի փոխարեն: Այս դեպքում սակայն պետք է վստահ լինել, որ ներբեռնում եք Amazon-ի կամ eBay-ի պաշտոնական հավելված ծրագիրը:

 

3.Հիմար ռիսկ է նաև բանկային և այլ վճարային համակարգերի հավելվածներ մուտք գործելն ու մուտք գործած մնալը: Ավելի լավ է ամեն անգամ log in լինել: Եվ առհասարակ մեկընդմեջ սարքերն անջատելը լավ միտք է:

 

4.Ռիսկ է նաև ավտոմատ կերպով այս կամ այն մատչելի WiFi-ի միանալը: Անկախ նրանից, թե ինչ ենք օգտագործում՝ հեռախոս, թե պլանշետ, պետք է նախապես անջատել մոտակայքում գտնվող անլար կապին ավտոմատ միանալու գործառույթը:

 

5. Bluetooth կապը միացված թողնելը. bluejacking, bluesnarfing, bluebugging՝ այս բառերով են բնութագրվում հաքերային հարձակումները բաց Bluetooth-ի միջոցով: Իհարկե, այս դեպքում ձեր թշնամին պետք է ֆիզիկապես բավականին մոտիկ գտնվի ձեզ՝ առավելագույնը 3մ, բայց դա կարող է տեղի ունենալ մարդաշատ վայրերում՝ օդանավակայանում, ռեստորանում կամ հյուրանոցի նախասրահում:

 

6.Երբ ինչպես հարկն է, չեք ջնջում հին սմարթֆոններում առկա անձնական տվյալները: Սա շատ տարածված սխալ է: Վաճառելուց, նվիրելուց կամ ծառայությունից հրաժարվելիս շատ մարդիկ մոռանում են անձնական տվյալները դուրս բերել իրենց՝ արդեն հին սարքից: Հին հեռախոսից ազատվելուց առաջ պարզապես ջնջեք դրա մեջ առկա տվյալները:

 

7.Երբ ներբեռնում եք «անվճար» հավելվածներ, որոնք իրականում անվճար չեն: Այ նման «անվճար» ծրագրերը իրականում «քողարկված տվյալներ գողացողներ են»: Նման App «քաշելով»՝ դուք ամբողջությամբ նրանց տրամադրության տակ եք դնում ձեր սմարթֆոնի տվյալները. չարագործը կարող է հեռախոսից դուրս բերել, օրինակ, ձեր բանկային տվյալները:

 

8.Երբ «խոցելի տվյալներ» ենք պահ տալիս հեռախոսներում՝ փինկոդեր, գաղտնաբառեր, բանկային քարտի, հաշվի թվանշաններ. տվյալները հատկապես խոցելի են, եթե դրանք ֆայլերում են՝ էլ-փոստի մեջ: Էլ-փոստն ամենից խոցելին է հենց հեռախոսներից: Պետք է զերծ մնալ նաև passwords կամ այդ տիպի ֆայլերի անուններ կիրառելուց:

 

9.Բրաուզերի պատմությունը չջնջելու դեպքում ձեր սմարթֆոնը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան մուտք գործած մնալը: Այս դեպքում կարող են գողանալ, օրինակ, ձեր փողը կամ պարզապես քաոս առաջացնել:

 

10.Եթե տվյալների հեռակառավարվող ջնջում չեք ապահովել. հեռվից-հեռու տվյալների ջնջում ապահովող ծառայությունները կամ հավելվածները պետք է նկատի ունենալ որպես պաշտպանության ևս մեկ եղանակ: Եթե երբևէ կորցնեք ձեր հեռախոսը, ապա դա ձեզ համար ավելորդ չի լինի:
 

10 ամենահիմար ռիսկերը, որոնց ենթարկվում ենք սմարթֆոններով