Twitter-ը կարող է վերլուծություններ անել ոչ ավելի, քան կապիկը Շեքսպիրի գործ հավաքել. Google-ի նախագահ

18:33 • 03.02.13

Google-ի նախագահ Էրիկ Շմիդտը շուտով գիրք կթողարկի՝ «Նոր թվային դարաշրջան» վերնագրով: Սակայն Wall Street Journal-ը արդեն իսկ հրապարակել է մի շարք սադրիչ մեջբերումներ այդ աշխատանքից:
 

Խոսելով օրինակ Twitter սոցկայքի մասին նա ասել է, թե «Twitter-ը կարող է վերլուծություններ անել ոչ ավելի, քան կապիկը Շեքսպիրի գործ հավաքել»: Գրքի լույսընծայումը սպասվում է ապրիլին:
 

«Արդար է ասել, որ մենք արդեն իսկ ապրում ենք պետականորեն առաջնորդվող կիբեռպատերազմի դարաշրջանում, նույնիսկ եթե մեզնից շատերը դրանից տեղյակ չեն»:

Շմիդտն իր գրքում պնդում է նաև, թե «աշխարհի ամենահմուտ ու բեղուն հաքերը» Չինաստանն է, իսկ ԱՄՆ-ն մի տեսակ պատերազմի մեջ է Չինաստանի հետ:


Հեղինակը գնահատական է տալիս նաև այն բանին, թե ինչպես կշահեն «էլիտաները այն բանից, որ այդքան շատ գործող անձինք են միացված առցանց հարթակների շղթային»՝ ԶԼՄ-ների գործունեության առանձնահատկություններով պայմանավորված:


Այս առիթով Crunch.com-ը գրում է, թե հաշվի առնելով Google-ի ազդեցիկությունը՝ Շմիդտի գիրքը պետք է ոչ թե զուտ փիլիսոփայական մտավարժանք համարել, այլ հայացք ինտերնետի ապագային:
 

Twitter-ը կարող է վերլուծություններ անել ոչ ավելի, քան կապիկը Շեքսպիրի գործ հավաքել. Google-ի նախագահ