Apple-ն առաջին անգամ գերազանցել է Samsung-ին ԱՄՆ-ում վաճառված սմարթֆոնների թվով

10:55 • 04.02.13

Ամերիկյան Apple ընկերությունը 2012թ. 4-րդ եռամսյակում առաջին անգամ առաջ է անցել հարավկորեական Samsung-ից ԱՄՆ-ի շուկայում վաճառված սմարթֆոնների քանակով, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Financial Times-ին։

 

Չնայած որ Apple-ի սարքավորումներն ավելի թանկ են, այնուամենայնիվ, iPhone 5-ի՝ շուկայում հայտնվելն օգնել է ամերիկյան ընկերությանը դառնալ առաջատար և սմարթֆոնների առավել տարածված արտադրողն ԱՄՆ-ում։

 

Ըստ Strategy Analytics-ի գնահատականի՝ Apple-ը նախորդ եռամսյակում վաճառել է մոտ 17.7 մլն սմարթֆոն, ինչը թույլ է տվել ընկերությանը մեծացնել իր բաժինն ամերիկյան շուկայում մինչև 34%՝ նախորդ տարվա 25%-ի փոխարեն։
 

Apple-ն առաջին անգամ գերազանցել է Samsung-ին ԱՄՆ-ում վաճառված սմարթֆոնների թվով