Facebook-ում նոր հանցավոր արշավ է գրանցվել
Panda Security հակավիրուսային ընկերությունը նախազգուշացրել է Facebook-ի օգտատերերին սոցկայքում նոր հաքերական արշավի հայտնաբերման մասին, որում խաբեբաները «սփամ» են տարածում հայտնի Blackhole վնասատու կոդի օգտագործմամբ, որն էլ վարակում է համակարգիչները, հայտնում է cybersecurity.ru-ն։
Վիրուսի տարածման համար նրանք իրենց հաղորդագրություններն ուղարկում են Facebook-ի աշխատակազմի անունից։
Հաղորդագրությունում հաքերներն օգտատերերին հորդորում են հետևել հղմանը՝ նշելով, որ ինչ-որ պատճառով նրանց աքաունթն արգելափակվել է։ Սակայն ուշադիր օգտատերերին պետք է զգուշացնի այն հանգամանքը, որ «արգելափակումից հանելու» համար նրանց առաջարկվում է նախ ինչ-որ բան ներբեռնել, ապա այն ներբեռնել մեկ այլ կայքից, որը գտնվում է facebook.com դոմենի սահմաններից դուրս։










