Google-ի գլխավոր մենեջերը նշել է ամենամեծ «ՏՏ-վտանգ» ներկայացնող երկիրը

22:19 • 04.02.13

Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն իր՝ «Նոր թվային դար» գրքում հայտարարել է, որ Չինաստանին համարում է այն երկիրը, որն ամենամեծ «IT-վտանգ»-ն է ներկայացնում և համարվում է արտասահմանյան կազմակերպությունների «ամենախորամանկ և հաջողակ» հաքերը: Այս մասին գրում է Корреспондент.net կայքը:


Google-ի գլխավոր մենեջերը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում օրինակ վերցնել Չինաստանից և ավելի սերտորեն համագործակցել երկրի խոշոր կազմակերպությունների հետ: Ըստ մասնագետի՝ հակառակ դեպքում նրանք կպարտվեն չինական հակառակորդներին, որոնք աջակցություն են ստանում կառավարության կողմից:


Շմիդտը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն հենվի այն կազմակերպությունների վրա, որոնց կարելի է վստահել, ապա թե բիզնեսը, թե երկիրը միայն կշահեն:
 

Շմիդտի գրքում նաև շեշտադրում է կատարվում այն բանի վրա, որ Չինաստանում համացանցը ազատ չէ, և իշխանությունները զտում են համաշխարհային ցանցի բոլոր տեղեկությունները:

Google-ի գլխավոր մենեջերը նշել է ամենամեծ «ՏՏ-վտանգ» ներկայացնող երկիրը