Բրիտանացիները թալիբների դեմ կպայքարեն 16 գրամանոց թռչող սարքերով

16:46 • 04.02.13

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունն Աֆղանստանում բրիտանացի զինվորներին գերփոքր անօդաչու սարքերով է ապահովել, հայտնում է BBC-ն:

 

Նորվեգական Prox Dynamics ընկերության կողմից ստեղծված Black Hornet Nano անվանումով թռչող սարքը կշռում է ընդամենը 16 գ, իսկ տրամագիծը 10 սմ է: Այս գործարքն արժեցել է 30 մլն ԱՄՆ դոլար:

 

«Սև ձիաբոռը» համալրված է տեսախցիկով, որը հեռվից հեռու պատկերներ և տեսագրություններ է հաղորդում, կարող է մինչև 35 կմ/ժ արագություն զարգացնել և աշխատել 30 րոպե:

Այս նանոանօդաչու սարքը կոչված է օգնելու բրիտանացի զինվորներին «Թալիբանի» զինյալների և պայթուցիկ նյութերի որոնման աշխատանքներում:
 

Բրիտանացիները թալիբների դեմ կպայքարեն 16 գրամանոց թռչող սարքերով