Հայտնաբերվել են Անգլիայի լեգենդար թագավորի մասունքները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հնագետներն անցած տարվա ամռանը քաղաքի ավտոկայանատեղի տարածքում հայտնաբերել էին կմախք, որը, ենթադրաբար, 1485-ին Բոսվորթի ճակատամարտում սպանված լեգենդար թագավոր Ռիչարդ 3-րդինն էր:
Այժմ, հայտնում է РИА Новости-ն, բրիտանացի գիտնականները ԴՆԹ-ի անալիզի և համակողմանի հետազոտման միջոցով հաստատել են Լեսթերում գտնված մասունքների իսկությունը:
«Մենք վստահորեն կարող ենք ասել, որ արտաշիրիմված մասունքները պատկանում են Ռիչարդ 3-րդ արքային», - ասել է առաջատար հնագետ Ռիչարդ Բաքլին:
Ռիչարդ 3-րդն Անգլիայում իշխել է 2 տարի՝ 1483-1485թթ, եղել է Յորքերի հարստության վերջին ներկայացուցիչը, որն իշխել է 300 տարի:
Միջնադարում նրա աճյունի գտնվելու մասին տարբեր շահարկումներ կային. ամենատարածված վարկածների համաձայն՝ նրան գետն էին գցել կամ գաղտնի վերահուղարկավորել:










