Բրիտանացի դիզայները Christian Louboutin-ի կոշիկներից ստեղծել է ունիվերսալ հեռախոս (լուսանկարներ)

18:19 • 04.02.13

Բրիտանացի դիզայներ Շոն Մայլսը ստեղծել է առօրյա օգտագործման բավական ուշագրավ մի իր, որն իրենից ներկայացում է կոշիկի և բջջային հեռախոսի հմուտ համադրում, գրում է Daily Mail-ը։

 

Մայլսը, օգտագործելով Nokia և LG անսարք հեռախոսները, ինչպես նաև կուլտային Christian Louboutin ապրանքանիշի մի զույգ բարձրակրունկ կոշիկ, կարողացել է ստանալ այս արտասովոր կոշիկ-հեռախոսը, որն անվանել է Walkie Talkie։
Հեղինակը նշել է, որ իր հիմնական նպատակը եղել է ցույց տալ, որ փչացած  սարքերը պետք չէ անմիջապես նետել աղբամանը։

 

Դիզայները վստահեցնում է, որ կոշիկ-հեռախոսը, ինչպես և յուրաքանչյուր բջջային, ունի ստեղնաշար և իր գործառույթներով չի տարբերվում սովորական հեռախոսից։ Կրեատիվ բրիտանացու հաջորդ նպատակը պայուսակ- հեռախոսն է, իսկ դրանից հետո ՝ ձեռնոցներ-հեռախոսը։

 

Բրիտանացի դիզայները Christian Louboutin-ի կոշիկներից ստեղծել է ունիվերսալ հեռախոս (լուսանկարներ)