Dell-ը պատրաստվում է 23 մլրդ դոլարի գործարք կնքել՝ ընկերությունը սեփականաշնորհելու համար
Ամերիկյան Dell ընկերությանը մեկ քայլ է բաժանում 23 մլրդ դոլարանոց գործարքի կնքումից, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ընկերությունը սեփականաշնորհել, հայտնում է France24-ը։
Dell-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնման ծրագիրը կգլխավորեն Microsoft Corp. և Silver Lake Partners ընկերությունները։ Ներկայում Dell-ի ամենախոշոր մասնավոր բաժնետերն այդ ընկերության հիմնադիր Մայքլ Դելն է, որի տնօրինության տակ է գտնվում բաժնետոմսերի 15,7%-ը։ Արդեն հայտնի է, որ Դելը ևս կմասնակցի ընկերության սեփականաշնորհման ծրագրին։
«Պարոն Մայքլ Դելը բանակցել է Microsoft Corp. և Silver Lake Partners ընկերությունների հետ՝ 1 բաժնետոմսի դիմաց պահանջելով 13,50-13.75 դոլար»,- նշում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրին։
Ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի ծրագիրը հավանության է արժանացել բաժնետերերի կողմից։ Հաջողության դեպքում սա կդառնա ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենախոշոր նմանատիպ գործարքը։










