Հաքերները iPhone 5-ն ու iPad mini-ն «կոտրելու» ծրագիր են թողարկել

20:54 • 05.02.13

evad3rs հաքերական խումբը հայտնել է, որ նոր՝ evasi0n անվանումով ծրագիր է թողարկել, որը նախատեսված է jailbreak գործողության («փախուստ բանտից») իրականացման համար, որը բացում է ֆայլային համակարգի մուտքը և թույլ է տալիս տարբեր հավելումներ տեղադրել՝ շրջանցելով պաշտոնական App Store-ը, այդ թվում՝ ոչ լիցենզիոն ծրագրեր, հայտնում է Российская Газета-ն:

 

evasi0n-ը աշխատում է iOS-ի հիմքով բոլոր սարքերի հետ, այդ թվում՝ նորագույն 6.0 և 6.1 տարբերակներով: Ըստ այդմ՝ այս ծրագրի միջոցով օգտատերերը կարող են «կոտրել » iPhone 5 հեռախոսը, ինչպես նաև՝ iPad mini պլանշետը:

 

Այժմ evasi0n-ը արդեն մատչելի է: evad3rs-ի հայտարարության համաձայն՝ առբեռնման առաջին մի քանի ժամերին ծրագիրը 300 հազար օգտատեր է ներբեռնել:
 

Հաքերները iPhone 5-ն ու iPad mini-ն «կոտրելու» ծրագիր են թողարկել