Մինչև 2018-ը Իրանը մարդ կուղարկի տիեզերք

20:08 • 05.02.13

Իրանի տիեզերական գործակալությունը՝ ի դեմս Մոհամեդ Էբրահիմիի, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ Իրանը տիեզերագնացների կուղարկի ուղեծիր:

 

Խոսքը երկու պատրաստված տիեզերագնացների արձակման մասին է, որը տեղի կունենա 2016-2018թթ ընթացքում:

 

Էբրահիմին մանրամասնել է, որ Իրանը նախ կփորձի տիեզերագնացներին ուղարկել ենթաուղեծրային գոտի՝ 200 կմ բարձրության վրա 30 րոպե ժամանակով:

 

Անցած շաբաթվանից Իրանը հանդես է եկել մի քանի «տիեզերական հայտարարություններով», որոնց համաձայն այդ երկիրը կապիկ էր ուղարկել տիեզերք, և նախագահ Ահմադինեժադը դեմ չէ դառնալ առաջին իրանցին տիեզերքում:
 

Մինչև 2018-ը Իրանը մարդ կուղարկի տիեզերք