Microsoft-ը սմարթֆոն կստեղծի Աֆրիկայի համար

11:35 • 05.02.13

Microsoft ընկերությունը չինական Huawei ընկերության հետ համատեղ հայտարարել է աֆրիկյան շուկայի համար սմարթֆոն ստեղծելու մտադրության մասին, հայտնում է Корреспондент-ը։


Huawei 4Afrika Windows Phone անվանումով գաջեթը կարժենա ընդամենը 150 դոլար։ Սարքը միաժամանակ կվաճառվի  յոթ երկրներում։ Այդպիսով, Microsoft ընկերությունը հույս ունի «առաջ տանել» իր բջջային հեռախոսների օպերացիոն համակարգն աշխարհի ամենահեռանկարային շուկաներից մեկում, որը, ըստ GSM Association գնահատականի, միջին հաշվով ամեն տարի աճում է 43%-ով։

 

Huawei-ի հետ համատեղ նախագիծը չի նշանակում, որ Microsoft-ը մոռացել է իր գլխավոր գործընկերներից մեկի՝ ֆիննական Nokia-ի մասին։ Ֆինների համար, ովքեր փորձում են վերադարձնել իրենց ընկերությունը շուկայական առաջատար դիրքեր, Windows Phone-ը գլխավոր խաղաթուղթն է և միակ հույսը։


Microsoft-ից հայտնել են, որ շուտով Աֆրիկայում մեկնարկում է միանգամից 2 Nokia սմարթֆոնների վաճառքը։


Փորձագետների կարծիքով՝ Huawei-ի հետ համագործակցությունը Microsoft-ին անհրաժեշտ է Աֆրիկայում Windows Phone-ի հիման վրա գաջեթների վաճառքի արագ աճին հասնելու համար։ Չինացիների համար աֆրիկյան շուկան կարևորությամբ 2-րդն է իրենց սեփականից հետո։
 

Microsoft-ը սմարթֆոն կստեղծի Աֆրիկայի համար