Վերլուծաբանները կանխատեսում են ռուսական տիեզերագնացության մայրամուտը
Վերջին տարիներին տիեզերական մրցավազքում նոր խաղացողներ են հայտնվում, բացի այդ Եվրոպան և ԱՄՆ-ը անցնում են նոր սերնդի կրող հրթիռների: Այդ իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ընտրած ճանապարհը կարող է «ճանապարհ դեպի չգոյության» վերածվել, The New York Times-ի հոդվածում գրում է ՆԱՍԱ-ի վերլուծաբան Ջեյմ Օբերեգը:
Փորձագետի կարծիքով, ծերացող մասնագետները, «հյուծված անվտանգության մշակույթը» և քայքայվող ենթակառուցվածքները ի չիք են դարձնում ռուսական մասնագետների ջանքերը նույնիսկ այն ոլորտում, որը ՌԴ-ում մշտապես առաջատար դեր է խաղում` կրող հրթիռների արտադրության մեջ:
Օբերեգը գրում է, որ Մոսկվան մի շարք շահավետ պայմանագրեր էր կնքել, որը նրան զգալի շահույթ է ապահովում:
Սակայն Չինաստանում և Հնդկաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ամերիկյան տիեզերական ծրագրի ստեղծումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում Ռուսաստանը զրկվի այդ շահույթից:
Բացի այդ, երկիրն արդեն վաղուց հետաձգում է նոր սերնդի Ангара կրող հրթիռների ստեղծման վիթխարի ծրագրերը: Այն դեպքում, երբ Հարավային Կորենա արդեն հաջողությամբ իրականացրել է իր առաջին մեկնարկը:
Իհարկե, Միջազգային տիեզերակայանում ՌԴ-ի դերը դեռ առկա է. ներկայում ռուսական Союзы-ներն են այնտեղ հասցնում տիեզերագնացներին և բեռների մեծ մասը: Սակայն կայանի ռուսական հատվածը, այլ երկրների մոդուլների ֆոնին, անչափ հնացած տեսք ունի:
Դրանց ռուսական մասնակցությունը տիեզերքի ուսումնասիրման մեջ ավարտվում է: Վերջին 25 տարվա ընթացքում ՌԴ-ն որևէ հաջող միջմոլորակային առաքելություն չի իրականացրել: Ավելին, ռուսական տեղորոշման արբանյակային համակարգը` ГЛОНАСС-ը, կարող է նորմալ գործել միայն պետական աջակցության և մյուս համակարգերի սահմանափակման հաշվին:
Փորձագետը նաև նշում է, որ ՌԴ-ն արդեն գրեթե սեփական երկրաբանական արբանյակներ չունի` երկրակեղևի մասին տեղեկությունների 80%-ը Ռուսաստանը գնում է իր արտասահմանյան գործընկերներից:
Վելուծաբանը եղրահանգում է, որ ՌԴ-ն այլևս ունակ չէ ինքնուրույն աշխատել իր տիեզերական ծրագրի վրա և առավել ևս առաջատար դիրք գրավել տիեզերքի ուսումնասիրության մեջ:










